Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Խաչատրյանը
Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություն:
Կառավարության այսօրվա նիստում Լոռու մարզպետի պաշտոնից ազատվել էր Անդրեյ Ղուկասյանը, ով հայտարարել էր գործունեությունը կուսակցական մակարդակով շարունակելու մասին: