Մեսսիի հայրը խոսել է ՊՍԺ-ի հետ բանակցությունների մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայր Խորխե Մեսսին հերքել է իր որդու՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
El Chiringuito հեռուստաընկերությունը Twitter-ում տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հարձակվողի շահերը ներկայացնող Խորխե Մեսսին երկուշաբթի բանակցություններ է վարել Բարսելոնայում ֆրանսիական ակումբի ներկայացուցիչների հետ:
«Ֆեյք է, ևս մեկ հորինվածք: Սեպտեմբերից Արգենտինայում եմ: #Fakenews»,-Instagram-ում գրել է ֆուտբոլիստի հայրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին չի դիմել այլ ակումբների՝ անցում կատարելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը հարձակվողը ցանկանում էր հեռանալ «Բարսայից» և տեղափոխման խնդրանք էր ներկայացրել, որը չբավարարվեց:
Այս մրցաշրջանում խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։
Սիրարփի Աղաբաբյան