Հունգարիայի խորհրդարանն ընդունեց օրենք միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման արգելքի մասին. Reuters
Հունգարիայի խորհրարանը դեկտեմբերի 15-ին ընդունել է օրենք, որն արգելում է երեխաների որդեգրումը միասեռ զույգերի կողմից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Այժմ երեխաներ որդեգրել կարող են սոսկ ավանդական ամուսնական զույգերը:
Միայնակ մարդիկ կարող են հոգեզավակ որդեգրել միայն կառավարության հատուկ թույլտվության առկայությամբ: Ինչպես նշել է Reuters-ը, Հունգարիայում արգելված են միասեռ ամուսնությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: