Բաժիններ՝

Ռուսաստանյան ՊԴ-14 շարժիչներով ՄՍ-21 ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել

Ռուսաստանյան ՊԴ-14 շարժիչներով ՄՍ-21-310 ինքնաթիռն առաջին թռիչքն էկատարել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունում:

Միջոցառումը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, Իրկուտսկի ավիացիոն գործարանի օդակայանում: «Այսօր «…» գործողության մեջ ենք տեսնում հետեւողական պետական քաղաքականության արդյունքը բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացման բնագավառում: Մեզ մոտ ձեւավորվել է կոնստրուկտորների եւ արտադրության աշխատողների նոր սերունդ»,-մամուլի ծառայությունում մեջբերել են Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովի խոսքը: Թռիչքի տեւողությունը կազմել է 1 ժամ 25 րոպե: Ինքնաթիռը վարել է փորձարկիչ օդաչուների անձնակազմը, որոնք ստուգել են ուժային կայանքի աշխատանքի ռեժիմը, ինքնաթիռի կայունությունը եւ կառավարելիությունը, ինչպես նաեւ բոլոր համակարգերի գործելը:

«Այս թռիչքը Ռուսաստանի քաղաքացիական ավիաշինության (ՄՍ-21 ինքնաթիռի եւ ՊԴ-14 շարժիչի) երկու կարեւորագույն ծրագրերի միավորման արդյունքն է: Գիտնականների, կոնստրուկտորների, ինժեներների, աշխատողների ջանքերով ստեղծվում է նոր սերնդի օդանավ, որը մեր երկրին վերադարձնում է համաշխարհային ավիացիայի բարձրագույն լիգա»,-հաղորդագրությունում մեջբերվում են «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի խոսքերը: МС-21-300-ը մերձ- եւ միջին մագիստրալային նոր սերնդի մարդատար ինքնաթիռ է՝ 150-ից մինչեւ 211 ուղեւորատարողությամբ: Առաջին թռիչքը կատարել է 2017 թվականի մայիսի 28-ին: Հավաստագրման ավարտը պլանավորված է 2020 թվականին, սերիական արտադրության գործարկումը՝ 2021 թվականին: Նոր օդանավի առաջին շահագործողը, ենթադրվում է, կդառնա «Աերոֆլոտ»-ը: Ավելի վաղ օդանավը փորձարկումներ է անցել Pratt & Whitney ֆիրմայի PW1400G օտարերկրյա շարժիչներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս