Մեկ օրում 566 տարհանվածներ վերադարձել են ԼՂ
Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում ուղևորվել է 566 մարդ: Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանչորս դիտակետերում:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 39 հազար 700 տարհանվածներ։