Նախարարն ընդամենը արտաքին շղարշն է, հետևում կրկին Արայիկ Հարությունյանն է․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իբր քիչ էր, որ պետական կառավարման օղակներում 2,5 տարի անկառավարելիություն ու քաոս է, մի բան էլ աշխատակիցները կրակն են ընկել արագ-արագ փոխվող ղեկավարների ձեռքը։ Երկրի համար ռազմավարական ոլորտ համարվող կրթությունը, որը Արայիկ Հարությունյանի թեթեւ ձեռքով լրիվ քարուքանդ եղավ, հիմա էլ վստահվել է մի մարդու, որն այդ ավերակներն իբր պիտի ղեկավարի։
Սակայն, ասում են, նա ոլորտից հասկանում է այնքան, որքան իր նախորդը։ Ինչ խոսք, Վահրամ Դումանյանի մուտքը բավական «հաջող» եղավ՝ պատերազմի սարսափելի իրողությունների այս օրերին հրապարակ նետվեց ռեկտորների նշանակման աղմկահարույց նախագիծը։
Լեւոնականի համբավ ունեցող նախարարը, ասում են, ընդամենը արտաքին շղարշն է, հետեւում կրկին Արայիկ Հարությունյանն է, նա շարունակում է ոլորտում իր քաղաքականությունը թելադրել։ Դրա վառ օրինակն այս օրենքի փոփոխությունն էր, որը մշակվել էր հենց նրա ժամանակ, իսկ Դումանյանն ընդամենը շրջանառության մեջ դրեց այն՝ առանց տառ կամ բառ փոխելու»: