Զենիթի 15 երկրպագու է ձերբակալվել Վոլգայի հետ խաղում կազմակերպած անկարգությունների համար (տեսանյութ)
«Վոլգայի» հետ հանդիպումից անմիջապես հետո Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 15 երկրպագուներ, ովքեր հրդեհել էին Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ» մարզադաշտի` հյուրերի համար նախատեսված սեկտորը, ձերբակալվել են: Հաղորդում է Ռոսբալթը։
Ձերբակալման հիմնական պատճառն է եղել հրդեհը, ինչպես նաև մարզադաշտում կատարված ավերածությունները: Արենային հասցված վնասի չափը դեռ չի հրապարակվել։
Նշենք, որ հրդեհը հաջողվել է մարել միայն հրշեջների ակտիվ միջամտությամբ: Մարզադաշտը շոշափելի վնասներ է կրել: Շարքից դուրս է եկել 400 նստարան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը