Բաժիններ՝

Շարունակվում է «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է դպրոցահասակ երեխաներին ծանթոցանել մշակութային արժեքներին: Այս նախագիծն իրականացվում է «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի շրջանակներում: Ինչպես 168.am-ը տեղեկացավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանից, սկզբնական շրջանում կենտրոնը նախատեսել էր  հանդիպումներն անցկացնել  շաբաթական մեկ անգամ, սակայն երեխաների և դպրոցների շատության պատճառով,  հանդիպումների քանակն ավելացել է:

«Վաղը կհյուրընկալվի «Այբ» դպրոցը: Շատ են գրանցվողները: Նախ ծրագիրն անվճար է և շատ հետաքրքիր, հետո դպրոցահասկաների շրջանում մշակույթի հանդեպ  հետաքրքրությունն է մեծացել: Ծրագրի առաջին մասում դպրոցականները շրջայց կունենան «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում: Նրանք կծանոթանան «Երևան հայացք ապագայից» ցուցադրությանը: Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի «Ստեղծագործական» սրահում: Երեխաներին կտրվեն Երևան քաղաքի հետ կապված հարցեր: Այնուհետև երեխաները կփորձեն պատկերել «իրենց Երևանը» »,- ասաց Լիլիթ Սոխակյանը: Նշենք, որ այս անգամ երեխաներին իրենց պատկերացրած Երևանը կօգնի պատկերել Ռոբերտ էլիբեկյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս