Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի այս շաբաթ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 17-ին: Այս մասին հայտնում է բռնցքամարտի պրոմոթերական ընկերությունը:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը դետեմբերի 17-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: Թեթևագույն քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտում Punch Boxing-ը ներկայացնող Նարեկ Աբգարյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Էդուարդու Բաեզը: 25-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 17 հաղթանակ, կրել 1 պարտություն և 2 մենամարտ ավարտել ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ Նարեկ Աբգարյանն անցկացրած բոլոր 14 մենամարտերում հաղթանակ է տարել: Մենամարտը կկայանա Լոս Անջելեսի WildCard Boxnig մարզադահլիճում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս