Տիտո Վիլանովա. Մեսսին և Վիլյան պարզապես քննարկել են դրվագը, թեկուզ և բարձր տոնայնությամբ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան որոշել է վերջակետ դնել այն ասեկոսներին, որոնց համաձայն` Չեմպիոնների լիգայի «Սելթիկի» հետ հանդիպման ժամանակ հարձակվողներ Լիոնել Մեսսին և Դավիդ Վիլյան վիճել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որոնց համաձայն հարձակվողները լուրջ վիճաբանվել են, և այժմ նրանց մոտ լարված հարաբերություններ են։
«Ոչինչ չեմ տեսնում։ Այդպես միայն լրագրողներն են կարծում։ Գիտեմ, որ նրանց հարաբերությունները նորմալ են։ Նրանք շփվում են, սակայն կարիք չկա դա ցուցադրելու հանրությանը։ Այն, ինչ տեղի ունեցավ դաշտում, լինում է բոլոր թիմերի հետ։ Հետևեք նրանց, գուցե ինչ-որ բան գտնեք։
Նրանք չեն վիճել, այլ քննարկել են դրվագները։ Լինում է, որ բարձր տոնայնությամբ, սակայն դա խաղի լարվածությունից է։ Կարիք չկա խնդիր ման գալու այնտեղ, որտեղ այն չկա»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը