«Չգիտեմ՝ այդ ձայնագրությունն ո՞ւմ մտքի երևակայության արդյունքն է, որ մեջտեղ բերեց». Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ, որը երեկվանից շրջանառվում է համացանցում, դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել։

Հիշեցնենք, որ այս ձայնագրությունում Արայիկ Հարությունյանը դժգոհում է, որ 10 օր է՝ օգնություն է խնդրում Հայաստանից, բայց ապարդյուն:

168.amի հետ զրույցում Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցն ասաց, որ այդ ձայնագրությունը կարող է հաստատել կամ հերքել այն անձը, որի հեռախոսում այդ ձայնագրությունը կա։

«Այդ անձը նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն է, և ես չեմ կարող լրացուցիչ որևէ տեղեկություն տալ, որովհետև այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»,- նշեց Ռուդիկ Հյուսնունցը։

Հարցին՝ Հայաստանից Արայիկ Հարությունյանն օգնություն խնդրե՞լ է և չի՞ ստացել, Ռուդիկ Հյուսնունցը պատասխանեց՝ տեղյակ չէ։

«Այդ նրբությունների վերաբերյալ հարցն ուղղեք նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանին։ Խնդրում եմ՝ լրացուցիչ լարվածություն չառաջացնենք, որպեսզի այս բարդ իրավիճակում մեկ այլ սկանդալային իրավիճակ չառաջանա։ Արտառոց իրավիճակ է, չգիտեմ՝ այդ ձայնագրությունն ում մտքի երևակայության արդյունքն է, որ մեջտեղ բերեց։ Կարծում եմ՝ առաջին հարցը՝ Իսրայելյանից, երկրորդը՝ Վահրամ Պողոսյանից պետք է ճշտեք»,- եզրափակեց Ռուդիկ Հյուսնունցը։

Հիշեցնենք՝ Ռուսլան Իսրայելյանը հաստատել էր, որ  նման խոսակցություն եղել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031