Բաժիններ՝

Ռուսաստանն ընդլայնել է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 849 անուն պարունակող ցուցակը, որում ներգրավվածներն ընկնում են Ուկրաինայի դեմ անհատական պատժամիջոցների տակ:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Այժմ ցանկում կա 849 ազգանուն, 2018-ի նոյեմբերի նախնական տարբերակում դրանք 322-ն էին:

Տվյալ որոշումը դեկտեմբերի 7-ին ստորագրել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից ՝ դեկտեմբերի 11-ին:

Սեպտեմբերին այդ ցուցակում է հայտնվել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել ռուսաստանցիների նկատմամբ Ուկրաինայի ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող գործողությունների կապակցությամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031