«Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը շարունակելու են անել Հայաստանի հետ». Վազգեն Մանուկյան

«Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, սա ազգային պայքար է, որը եղել է 200, 1000 տարի առաջ: Նույնն է՝ օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը: Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը շարունակելու են անել Հայաստանի հետ: Մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակն ունեցողը: 2.5 տարում այդ ամենը ոչնչացվեց»,- ԱԺ-ի մոտ ՝Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ ասաց ընդդիմադիր 17 կուսակցությունների կողմից որպես անցումային կառավարության վարչապետի թեկնածու ներկայացված Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ ինքը եղել է այն առաջնորդներից, որ տարել է հաղթանակի, և ունեցել ենք անկախ պետություն:

«Ղեկավարել եմ բանակը, մենք գնացել և հաղթել ենք: Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնանք միասին կհաղթենք, սա երկար տևել չի կարող: Ինչքան տևի՝ այնքան ավելի կործանում է Հայաստանի համար: Ծնկի իջած՝ ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: Նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ: Առջևում ես տեսնում եմ՝ մենք ոնց ենք նորից դառնալու հզոր, արդար պետություն: Բոլորս միասին՝ դեպի հաղթանակ»,- խոսքը եզրափակեց Վազգեն Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս