«Հենց այս պահին պաշտոնանկ արեք Նիկոլ Փաշինյանին». Արծվիկ Մինասյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանում են դավաճանին, կրկնակի դավաճան են: ԱԺ-ի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա հավաքվածների անունից դիմեց «Իմ քայլի» պատգամավորներին՝ ովքեր ազգային արժանապատվությունը սեփական արժանապատվությունից բարձր են գնահատում, թող հենց այս պահին պաշտոնանկ անեն Նիկոլ Փաշինյանին:

«Դո՛ւրս եկեք մեր ժողովրդի մեջ, և որպես պատգամավորներ, ովքեր սահմանադրությամբ ներկայացնում են ժողովրդին, ներկայացրեք ձեր տեսակետները՝ Դուք դավաճանի կո՞ղմն եք, թե՞ արժանապատիվ ժողովրդի: Ես դիմում եմ այն պատգամավորներին, որ մտածում են, թե կանցնի այս ամենը, այս ամենը չի կարող անցնել, որովհետև կպել եք հայոց ազգի ամենանուրբ լարին: Հայրենադավությունը չի ներվելու: Հայրենադավությունը և հող տալը չի ներվելու: Մեր ազգի զավակների նահատակությունը չի ներվելու: Գերեվարված և անհայտ կորած մեր զինվորականների, քաղաքացիների, բալեքի ճակատագիրը չի ներվելու»,- եզրափակեց Մինասյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս