Բաժիններ՝

«Վրացական երազանքը» հայտարարել է, որ կստեղծի ընտրություններում խախտումների հետաքննության հանձնախումբ

Վրաստանի «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստում կնախաձեռնի հանձնախմբի ստեղծում, որը կհետաքննի խախտումներն անցած խորհրդարանական ընտրություններում, եւ խախտումների հայտնաբերման դեպքում կնշանակի վաղաժամկետ ընտրություններ:

Դեկտեմբերի 9-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կաբախիձեն:

«Խորհրդարանական մեծամասնությունը խորհրդարանի առաջին իսկ նիստում հանդես կգա 2020 թվականի ընտրությունների ուսումնասիրման ժամանակավոր քննչական հանձնախմբի ստեղծման նախաձեռնությամբ: Մենք բոլոր շահագրգիռ սուբյեկտներին կմիացնենք հանձնախմբի աշխատանքին, այդ թվում անկախ փորձագետների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ միջազգային դիտորդների»,- ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ եթե նույնիսկ 1 տոկոս ավելորդ ձայներ վերագրված լինեն կառավարող կուսակցությանը, կհայտարարվեն վաղաժամկետ ընտրություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս