Բաժիններ՝

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Էստոնիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Րինա Կալյուրանդը (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձառությունը կծառայեցնի բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Էստոնիան, լինելով փոքր երկրներ, նաև շատ ընդհանրություններ ունեն: Նա ընդգծել է, որ փոխգործակցության մեծ ներուժ կա հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտատեխնիկական, կրթական և մի շարք այլ ոլորտներում:

Դեսպան Կալյուրանդը նախագահ Սարգսյանին է փոխանցել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի ջերմ ողջույնները և աջակցությունը Հայաստանի համար այս դժվարին շրջանում: Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացման լայն հնարավորություններ է տեսնում, և պատրաստակամ է իր ավանդն ունենալ այդ գործում: Նա ասել է որ Էստոնիան մեծ հաջողությունների է հասել մասնավորապես Էլեկտրոնային կառավարման ոլորտում, ինչպես նաև նաև սփյուռքի հետ աշխատանքներում, որոնք կարող են հետաքրքիր լինել Հայաստանի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պատերազմի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստան –Եվրամիություն համագործակցության հեռանկարների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս