Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2021 թվականի ռազմական բյուջեին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2021 թվականի պաշտպանական բյուջեին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի գազատարների նկատմամբ: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները: Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր վետո դնել այդ փաստաթղթի վրա: ԱՄՆ-ի ղեկավարին չեն բավարարում առանձին կոնկրետ դրույթներ, սակայն Կոնգրեսը մինչեւ այժմ անտեսել է նախագահի սպառնալիքները:

740-միլիարդանոց օրինագծի համաձայն, մասնավորապես պլանավորվում է պատժամիջոցների ընդլայնում «Հյուսիսային հոսք» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարերի դեմ, սպառազինությունների հետագա մատակարարում Ուկրաինային, ամերիկացի եւ ռուսաստանցի զինվորականների համագործակցության արգելք, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ C-400 զենիթահրթիռային համակարգերի համար եւ Մոսկվայի դեմ ուղղված այլ միջոցառումներ: Փաստաթուղթը պաշտպանել են Ներկայացուցիչների պալատի 300 պատգամավորներ, այսինքն՝ 438 անդամով ընդհանուր կազմի ավելի քան երկու երրորդը:

Այսպիսով, անհրաժեշտության դեպքում պալատը կարող է հաղթահարել Թրամփի վետոն, սակայն դա կպահանջվի անել նաեւ Սենատին, որն առայժմ չի քվեարկել օրինագծի շուրջ: Նաեւ նախագահը պահանջել է, որպեսզի օրենքում ամրագրեն սոցցանցերի եւ ԶԼՄ-ների պատասխանատվության միջոցառումները նրանց կողմից կոնտենտի հրապարակման համար: Այդ միջոցառումները վերաբերում են ոչ թե պաշտպանությանը, այլ Թրամփի եւ սոցիալական ցանցերի անձնական հաշիվներին: Twitter-ը, Facebook-ը եւ մյուս հարթակները հաճախ նախագահի հայտարարությունները նշում են որպես ապատեղեկատվություն կամ վիճելի կոնտենտ: Թրամփը նրանց մեղադրում է գրաքննության եւ քաղաքականության վրա ազդելու փորձերի մեջ: Եթե սոցցանցերին եւ ԶԼՄ-ներին իրավաբանորեն պատասխանատու ճանաչեն հրապարակման համար, ապա դա կխախտի Միացյալ Նահանգներում ստեղծված ավանդույթը եւ դե-ֆակտո կարող է առավելագույն չափով դժվարացնել մասս-մեդիայի աշխատանքը: Կոնգրեսը նախագահին չի պաշտպանում այդ հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս