Պատանի շախմատիստները շարունակում են ելույթներն աշխարհի առցանց առաջնությանում
Տեղի ունեցան աշխարհի պատանեկան օնլայն առաջնության Եվրոպայի ընտրական մրցաշարի 3-5-րդ տուրերը։
Մինչև 18 տարեկանների մրցաշարում աղյուսակը 4․5 միավորով գլխավորում է Շանթ Սարգսյանը։ 3․5 միավոր վաստակած Արթուր Դավթյանը գտնվում է 8-րդ հորիզոնականում, իսկ Արմեն Բարսեղյանը վաստակել է 3 միավոր և 14-րդ հորիզոնականում է։ Մինչև 16 տարեկանների մրցաշարում Մամիկոնղ Ղարիբյանը վաստակել է 3․5 միավոր և 10-րդ հորիզոնականում է, իսկ Արշակ Մելքոնյանը իր ակտիվում ունի 2 միավոր։
Մրցաշարն անցնում է 2 փուլով՝ ընտրական և նոկաուտ համակարգով անցկացվող եզրափակիչ։ Ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի շախմատիստները պայքարում են եզրափակչի 3-ական ուղեգրի համար, իսկ եզրափակչում նրանց են միանում տվյալ տարիքային խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները։