Բաժիններ՝

Բայդենը գյուղատնտեսության և շինարարության նախարարների պաշտոններում ընտրել է իր թեկնածուներին

Ջո Բայդենը, որը հայտարարել է իր հաղթանակը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, իր թեկնածուներին է ընտրել բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարությունների ղեկավարների պաշտոնների համար: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը:

Գործակալության իրազեկ աղբյուրների տվյալներով՝ Բայդենի հիմնական թեկնածուն բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախարարի պաշտոնի համար Օհայոյի նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Մարշա Ֆիջն է: Կոնգրեսի կողմից նրան հաստատելու դեպքում Ֆիջը կդառնա աֆրոամերիկացի առաջին կինը, որը գլխավորում է այս նախարարությունը: Մինչդեռ, գործակալության զրուցակիցները որպես գյուղատնտեսության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդ նշում են Այովայի նահանգի նախկին նահանգապետ Թոմ Վիլսաքին: Նա գյուղատնտեսության նախարարության ղեկավարի պաշտոնն ութ տարի զբաղեցրել է նախագահ Բարաք Օբամայի օրոք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս