«Եթե համաձայն չեք, ինչո՞ւ ձայն չեք հանում: Լավ, այդքա՞ն անողնաշար եք»․ Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ ուզում անուն առ անուն դիմեմ «Իմ քայլի» պատգամավորներին, բայց, այնուամենայնիվ, հարցնեմ: Դուք բոլորդ այն կարծիքին եք, որ մեր գերիներին թուրքերը լա՞վ են վերաբերվում:
Կա երկու տարբերակ
1․ Եթե համաձայն եք, ապա հենց հիմա բոլորդ միասին գնացեք ու թող ձեզ հետ լավ վերաբերվեն, իսկ տղերքը հետ գան ու այստեղ «վատ» ապրեն
2. Եթե համաձայն չեք, ինչո՞ւ ձայն չեք հանում: Լավ, այդքա՞ն անողնաշար եք»։