Անհեթեթ գոլեր ենք բաց թողնում. Տիգրան Դավթյան
Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը «Լոռի»-ի դեմ հանդիպումը դիտարժան է համարում:
«Երկկողմանի դիտարժանի ֆուտբոլ էր: Պայքարի մեջ չզիջեցինք մրցակցին: Զիջեցինք միայն հաշվի մեջ: Ինչպես միշտ, առաջին կեսում անհեթեթ գոլեր ենք բաց թողնում: Սակայն բաց թողած գնդակներից հետո տղաներն ուժ գտան իրենց մեջ և առաջին կեսից հետո կարողացանք մեր կամքը թելադրել»,- խաղից հետո ասել է մասնագետը:
Դավթյանի խոսքով` իր թիմին չհաջողվեց միայն խաղավարտին ճիշտ կազմակերպել գրոհների վերջնամասը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում մեկ մեկու հետ ուժերը չափեցին «Լոռի»-ին և «Շիրակ»-ը:«Հյուսիսային դերբի»-ն գոլառատ ստացվեց և «Լոռի»-ն 3:2 հաշվով հաղթեց «Շիրակ»-ին: Վանաձորյան ակումբի կազմում աչքի ընկան Օսիպովը, Օհայոն և Քոչարյանը: «Շիրակ»-ից գնդակները հեղինակեցին Մկրտչյանը և Միքայելյանը: Այս տուրից հետո «Լոռի»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է, իսկ «Շիրակ»-ը` վերջինն է: