«Այլ տարբերակ, բացի ՔՊ-ի ինչ-որ մասի իշխանության մեջ ներգրավելու ու քաղաքացիական պատերազմից խուսափելու համար չեմ տեսնում». Հայկ Բալանյան

Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա: Մարդը չի հասկանում, բայց կարևոր չի:

Հակառակ դեպքում մենք հիմա ուղիղ ճանապարհով գնում ենք դեպի վատագույն տարբերակ: Պարտությունը քիչ էր, դեռ քաղաքացիական պատերազմի շեմին ենք:

ՔՊ թիմը պիտի նախձեռնի այդ օրակարգը, իր մեջ գտնի ուժ նոր Վարչապետի վերաբերյալ բանակցելու ու Կառավարություն ձևավորելու համար, կամ էլ Նիկոլի հետ կխորտակվի, երկիրն էլ հետը:

Մյուս կողմից ընդիմությունը մոռացել է մի կարևոր հանգամանք. ի վերջո ըստ իրենց ծրագրի մեկ տարի ընդիմության առաջնորդը խորհրդարանական երկրում գործելու է ՔՊ-ան ԱԺ-ի պայմաններում:

Հետևաբար առանց ՔՊ-ի մասնակցության ու համաձայնության այդ Վարչապետը գործել չի կարողանա, եթե փորձում ենք գնալ Սահմանադրական ճանապարհով:

Հետևաբար մեկ ելք կա. ընդիմությունը պիտի խոսի ՔՊ-ի հետ Կառավարության կազմի ու երաշխիքների մասին:
Չի լինի այնպես, որ Ազգային ժողովը մնա ՔՊ-ան, իսկ Կառավարությունը ամբողջ կազմով ոչ ՔՊ-ան:

Հետևաբար այլ տարբերակ, բացի ՔՊ-ի ինչ որ մասի իշխանության մեջ ներգրավելու ու քաղաքացիական պատերազմից խուսափելու համար չեմ տեսնում:

Հ.Գ. Բացի այդ ՔՊ մասնակցությունը նոր Կառավարությանը որոշակի երաշխիք կլինի, որ նախկինների հետ վարադարձ ու իսկական վենդետտա չի լինի, իսկ շատ մարդիկ աջակցում են Նիկոլին այդ երկու վախերից»:

Տեսանյութեր

Լրահոս