Բաժիններ՝

Բոլոր խաղերում փորձելու ենք պայքարել միավորների համար. Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:

«Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց ուժեղներից մեկն է: Գերմանիան խմբի ակնհայտ ֆավորտին է, համաշխարհային մակարդակի թիմ: Ռումինիան օրեցօր առաջընթաց գրանցող հավաքական է, իսկ Իսլանդիան՝ շատ խաղակցված թիմ: Հյուսիսային Մակեդոնիային շատ լավ ենք ծանոթ, քանի որ վերջին տարիներին հաճախ ենք խաղացել նրանց դեմ, իսկ Լիխտենշտեյնը մի թիմ է, որին չի կարելի գերագնահատել: Նրանք ցանկացած պահի պատրաստ են անակնկալ մատուցելու: Ընդհանուր առմամբ, պետք է պատրատսվենք խաղից խաղ և յուրաքանչյուր խաղում ձգտենք միավորներ վաստակել»,-ասել է իսպանացի մասնագետը:

Ավելի վաղ շվեյցարական Ցուրիխ քաղաքում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս