Բաժիններ՝

Մխիթարյանը ոչ մի ֆիրմային արագացում չկատարեց, ոչ մի սուր պահ չունեցավ. Football.ua

Football.ua հայտնի կայքը վերլուծել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Չելսի» – «Շախտյոր» հանդիպումը (3։2)։ Ուկրաինական կայքն անդրադարձել է նաև այդ խաղում իր հնարավորություններից բավական ցածր հանդես եկած ֆուտբոլիստներից մեկի՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղին:

«Մխիթարյանն այնքան է բարձրացրել իր հնարավորությունների նշաձողը, որ այժմ բոլոր այն խաղերը, որոնցում դուբլով աչքի չի ընկնում, տապալված ենք համարում։ «Չելսիի» ֆուտբոլիստներն ամենամեծ վտանգը սպասում էին հենց նրանից, այդ իսկ պատճառով անգլիական ակումբի ֆուտբոլիստների խնդիրն էր կասեցնել Հենրիխին։

Ողջ հանդիպման ընթացքում Մխիթարյանը ոչ մի ֆիրմային արագացում չարեց, ոչ մի սուր պահ չունեցավ։ Դրանով հանդերձ, շատ աշխատեց, նա 2 թիմերի կազմում ամենաշատ տարածությունն էր անցել խաղադաշտում»։

Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930