Պետք է մեր տղերքին օր առաջ բերենք Հայաստան, մեր տղերքի կյանքը շոուի չպետք է վերածվի. Ռուբեն Մխիթարյան

Մշակույթի մի խումբ գործիչներ այսօր հավաքվել էին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ լսելի դարձնելու անհայտ կորած, գերության մեջ հայտնված զինվորների ծնողների ձայնը։

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի և դերասան Հրանտ Թոխատյանի նախաձեռնած հավաքի ընթացքում որոշվեց անհայտ կորածների, գերության մեջ հայտնված զինվորների նկարներով երթ կատարել ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատներ։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր հարազատ քաղաքի՝ Գյումրիի բնակիչներին նույնպես կոչ արեց միանալ երթին։

«Մենք պետք է համբերատար անենք այն գործը, որն այսօր ամենակարևորն է, այո, մեր արածի մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Մեր գերի ընկած տղաների ծնողները, զոհվածների ծնողները, և այն ծնողները, որոնք սպասում են իրենց զավակների դիերին, պետք է իմանան, որ միայնակ չեն մնացել իշխանության հետ, «один на один» չեն մնացել այս իշխանության հետ, այն իշխանության, որն այսօր բացարձակապես ոչինչ չի անում։ Այսօր քաղաքական ավելի բան չեմ ասում։ Պետք է մեր տղերքին օր առաջ բերել այստեղ, մեր տղերքի կյանքը չպետք է շոուի վերածվի»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս