Բաժիններ՝

Իբրահիմովիչը կարող է կրկին հանդես գալ Շվեդիայի ազգային թիմում

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կրկին վերադառնալ Շվեդիայի ազգային թիմ: Այս մասին գրում են շվեդական ԶԼՄ-ները:

Շվեդիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնը հեռախոսազրույց է ունեցել Իբրահիմովիչի հետ և այն որակել արդյունավետ: Սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

39-ամյա Իբրահիմովիչը ելույթներն ազգային թիմի կազմում ավարտել էր 2016 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում մեծ արդյունավետությամբ հանդես է գալիս «Միլանում» և հասցրել է արդեն 6 խաղում դառնալ 10 գոլի հեղինակ:

Շվեդիայի ազգային ընտրանու կազմում հարձակվողն անցկացրել է 116 խաղ` դառնալով 62 գնդակի հեղինակ: Նա Շվեդիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս