«Ամեն ինչ լավ ա լինելու: Առանց քեզ». Մհեր Մկրտչյան
«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլը իրավունք ունի նվաստացնել ամբողջ մի ազգի:
Նիկոլը իրավունք ունի ծախել և Արցախը, և Սյունիքը` ինչ ուզում ա:
Վաղը կվերանա տնտեսությունը ու կսկսի սով` Նիկոլը դրա իրավունքը ունի:
Նա կարծում ա`որ ունի:
Որովհետև ազգը սկզբից չէր ճանաչում նրան, հետո կոտրվեց ու դարձավ անտարբեր:
Հիմա գովում եմ պարոն վարչապետ:
Դու մեր պատմության միակ ղեկավարն ես ով շատ լուրջ ա վերաբերվել «Կիսաբաց լուսամուտներին», «Կարգին սքեչերին» և «Դժվար ապրուստին»:
Դու շատ լավ ես ճանաչում քո հանդիսատեսին ու հավատում նրա հավատարմությանը:
Դու սիրում ես ու վստահում մեր ազգի միջի քո տեսակին` իսկ այդ տեսակը սիրում ա քեզ: Դու համոզված ես որ դուք միասին`մեծամասնությունն եք: Ես` ոչ:
Մեր պատկերացրումները Հայ ազգի մասին տարբեր են:
Ես չեմ հոգնի, պարոն վարչապետ: Ես, իմ նման, ինձնից շատ ավելի արժանի մարդիկ:
Ես չեմ գնա երկրից ունենալով և հնարավորություններ, և քաղաքացիություններ….
Ու ամեն օր քո գիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված անտարբեր մարդկանց:
Ամեն ինչ լավ ա լինելու: Առանց քեզ»: