Բաժիններ՝

Մոլդովայի վարչապետը հնարավոր է համարում, որ հանրապետությունը վարկ չի ստանա Ռուսաստանից

Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն ենթադրում է, որ հանրապետությունը կարող է մնալ առանց ռուսաստանյան 200 միլիոն եվրո վարկի, քանի որ իշխանություններն արդեն երկու ամիս միջոցների հատկացման մասին հաստատում չեն ստացել ՌԴ կառավարությունից:

Մոլդովայի Սահմանադրական դատարանը մայիսի 7-ին ոչ սահմանադրական է ճանաչել հանրապետության կողմից ՌԴ-ից 200 միլիոն եվրոյի չափով վարկ ստանալու մասին համաձայնագիրը: Ավելի ուշ Մոլդովայի կառավարությունը պաշտոնապես ձեռնամուխ է եղել ռուսաստանցի գործընկերների հետ վարկային համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններին:

«200 միլիոն դոլար (բանակցություններն ընթացել են 200 միլիոն եվրո ստանալու շուրջ) վարկ ստանալու շուրջ բանակցությունները եղել են սեպտեմբերին, իսկ այսօրվա դրությամբ մենք պատասխանի ենք սպասում Ռուսաստանի կառավարությունից: Մենք ռեակցիայի ենք սպասում ՌԴ-ից, բայց ես կարծում եմ, որ չենք ստանա այդ փողերը»,-հայտարարել է Կիկուն՝ հանդես գալքով N4 հեռուստաալիքի եթերում:

Նա հավելել է, որ առանց այդ միջոցների Մոլդովային խնդիրներ են սպասում, քանի որ դրանք հաշվարկել են պետական բյուջեի նախագիծը կազմելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս