Բաժիններ՝

Sharp-ն անցնում է պատմության գիրկը

Sharp ընկերությունը հրապարակել է տարվա կտրվածքով ռեկորդային վնասների մասին կանխատեսումը: Բայց դա վատթարագույնը չէ: Ընկերությունը մտավախություն է հայտնել հետագա գործունեության դադարեցման առումով:

Sharp ընկերությունը, որն այս տարվա սեպտեմբերի 15-ին նշեց իր գործունեության 100-ամյակը, կարող է անցնել պատմության գիրկը: Ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել է ավելի քան 5%-ով, իսկ տարեսկզբին դրանք արդեն իսկ արժեզրկվել էին 76%-ով:

Երբեմնի հաջողակ ընկերությունը մեծ ֆինանսական խնդիրներ ունի, որոնք պայմանավորված են համաշխարհային տնտեսության ճգնաժամային վիճակով, ինչպես նաև՝ ընկերության թողարկած հեռուստացույցների պահանջարկի անկումով:

Ընկերության այս տարվա առաջին կիսամյակում գրանցած վնասը կազմում է 168.9 մլրդ իեն, սակայն տարեվերջյան ուսումնասիրությունների արդյունքում կանխատեսվել է ռեկորդային վնաս ՝ 450 մլրդ իեն:

Կորպորացիան զանգվածային կրճատում իրականացրեց, ինչպես նաև վաճառեց արտասահմանյան ստորաբաժանումները: Դա հնարավորություն տվեց ներգրավել նոր ներդրողների, սակայն խնդիրները, ինչպես երևում է, չեն լուծվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս