Բաժիններ՝

Ուրուգվայը Սուարեսի և Կավանիի գոլերի շնորհիվ հաղթեց Կոլումբիային

Ֆուտբոլի Ուրուգվայի ազգային թիմը Մունդիալ-2022-ի որակավորման փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս հաղթեց Կոլումբիային:

Բառանկիլյա քաղաքի Մետրոպոլիտանո մարզադաշտում կայացած խաղում Ուրուգվայը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Կոլումբիայի դարպասը: Ուրուգվայի կազմում աչքի ընկան Կավանիին, Սուարեսը և Նունյեսը: Այս տուրից հետո Ուրուգվայի հավաքականը մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Առաջատարը Բրազիլիան է, իսկ Կոլումբիան 7-րդն է:

Հաջորդիվ Ուրուգվայի հավաքականը կխաղա Բրազիլիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս