Բաժիններ՝

«Հադրութի մերձակայքում կռիվ են տալիս հայկական ստորաբաժանումները». Արծրուն Հովհաննիսյան

Եթե կոնկրետ ինչ-որ նշանակալի նահանջ է լինում և բնակավայր ենք կորցնում, ապա դրա մասին հայտնում ենք:

Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բայց եթե դրա մասին իմացել եք ինձնից շուտ, որովհետև ինչ-որ մեկը դրա մասին ասել է և փախել այդ տեղամասից, կամ իր բարեկամն է այդպիսի մի բան փոխանցել իրեն, քանի դեռ մինչև վերջին զինվորն այդ տեղամասում կռիվ է տալիս, չեմ կարող ասել, որ դա նահանջ է եղել կամ կորուստ: Ձեզնից շատերն օրեր շարունակ պնդում էին, որ մենք կորցրել ենք այս կամ այն տարածքը, խոսում էիք Հադրութի մասին: Ես ասում եմ, որ Հադրութի մերձակայքում կռիվ են տալիս հայկական ստորաբաժանումները: Ես չեմ կարող ասել՝ կորցրել ենք սա կամ նա, քանի դեռ մարդիկ մեր վստահությունն են ուզում, որպեսզի շարունակեն պայքարը»,-ընդգծեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս