Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ. ՔԿ
Հոկտեմբերի 29-ին ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, թե իբր հայկական կողմը հրաժարվել է ընդունել քաղաքացիական անձի՝ 84-ամյա Միշա Մելքումյանին: Արման Թաթոյանը վստահեցրել էր, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը: Ավելի ուշ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ Միշա Մելքումյանը մահացել է: Հոկտեմբերի 30-ին արդեն Ադրբեջանը նրա դին փոխանցել էր հայկական կողմին:
«Փորձագետի եզրակացությունը դեռևս ստացված չի, բայց քանի որ արդեն իսկ հետազոտությունների մի մասը կատարվել են, հիմնական մասը կատարվել են, դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությունն այնպիսին է, որ անձի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, այսինքն՝ առկա է բռնի մահ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
ՔԿ քրեագիտական վարչության պետը նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրել են բոլոր փաստերը, անգամ Միշա Մելքումյանի ընտանիքի ներկայացրած փաստարկները, որ 84-ամյա քաղաքացին մինչև գերության մեջ հայտնվելն առողջական էական խնդիր չի ունեցել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում