Բաժիններ՝

Հալկը երրորդ անգամ դարձել է «Ոսկե դրակոն» մրցանակի դափնեկիր

«Զենիթի» հարձակվող Հալկը երրորդ անգամ ճանաչվել է «Պորտուի» լավագույն ֆուտբոլիստ և հերթական անգամ արժանացել է «Ոսկե դրակոն» մրցանակին: Այս մասին հայտնում է O Jogo-ն:

Բրազիլացին չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբախությանը, որը տեղի է ունեցել Պորտուգալիայում, քանի որ ստիպված էր «Զենիթի» հետ մեկնել Սարանսկ Ռուսաստանի գավաթի հանդիպմանը:

«Այս մրցանակն ինձ համար շատ կարևոր է, քանի որ ես «Պորտուի» միակ խաղացողն եմ, որ երեք անգամ ստացել է «Ոսկե դրակոնը»: «Պորտուում» անցկացրած ժամանակը երբեք չեմ մոռանա: Շատ եմ սիրում այս ակումբը: Հենց այստեղ եմ աճել որպես ֆուտբոլիստ: «Պորտուն» Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկն է: Շնորհակալություն թիմին և քաղաքին ինձ այդքան լավ վերաբերվելու համար: Այս մրցանակը կիսում եմ իմ նախկին թիմակիցների, մարզիչների և ակումբի ղեկավարների հետ: Շատ կցանկանայի ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, սակայն միշտ կերկրպագեմ Ձեզ Ռուսաստանից», – ասվում է Հալկի շնորհակալական խոսքի մեջ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս