«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը և ադմինիստրատիվ շտաբի մի քանի անձինք վարակվել են կորոնավիրուսով
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստների և աշխատակիցների COVID-19-ի թեստերը դրական են: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածվածհաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն կանոնակարգի, Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդտուրի «Ուրարտուի» դեմ խաղից առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստները COVID-19-ի PCR թեստեր ենհանձնել։ Թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել ֆուտբոլիստներ Սևակ Ասլանյանի, Արաս Օզբիլիզի, ԱլիկԱռաքելյանի, Սալոմոն Նիրիսարիկեի, Գոռ Մալաքյանի և Էրիկ Ազիզյանի մոտ։ Դրական է եղել նաև թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և ադմինիստրատիվ շտաբի մի քանի աշխատակիցների թեստերի արդյունքները։ «Փյունիկ» ՖԱ-ի նշված ներկայացուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Համաձայն կանոնակարգի, «Փյունիկ» ՖԱ-ն թեստերի արդյունքներն ուղարկել է Հայաստանի ֆուտբոլիֆեդերացիա»: