Բաժիններ՝

2021 թվականի բյուջեով կապիտալ ծախսերի համար 215 միլիարդ դրամ է նախատեսվել․  Ջանջուղազյան

2021 թվականի բյուջեն, ի տարբերություն նախորդ տարեվերջի լավատեսական՝ 5 տոկոսի շրջանակում կանխատեսվող տնտեսական աճի, չի համապատասխանում այդ կանխատեսմանը: Ավելին՝  2020 թվականի ընթացքում արձանագրված զարգացումները փոխել են մեր սպասումները և այժմ գնահատվում է խորը անկում։ Եթե մենք կանխատեսում էինք, որ ունենալու ենք 2020 թվականի համար 7 տրիլիոն 95 միլիարդ դրամանոց  համախառն ներքին արդյունք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու ենք 1 տրիլիոնի չափ գերագնահատված ցուցանիշի հետ։ Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ներկայացնելով նախագիծը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝  ընդգծելով, որ անկման այս երևույթը միայն հայաստանյան չէ և այն այս տարի բնորոշ է աշխարհի տասնյակ երկրների։

Ներկայացնելով  2021 թվականի համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները՝ նախարար Ջանջուղազյանը նշեց․

«Կապիտալ ծախսերի համար 215 միլիարդ դրամ է նախատեսվել․ սա կազմում է կանխատեսվող ՀՆԱ-ի 3․2 տոկոսը, ինչը գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսերի իրականացման համար։ Սա այն ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս մտածել  և խոսել տնտեսական աճի պոտենցիալի մեծացման մասին։ Բայց սա ամբողջը չէ, բացի բյուջով նախատեսված 215 միլիարդ դրամից, մենք ունենք նաև մի միջանկյալ լուծում, որի նման օրինակ ունեցել ենք նաև  2020 թվականի բյուջով, երբ առանձին հավելվածով նախատեսել ենք առաջնահերթություն հանդիսացող ծախսերի ցանկ, որը ԱԺ-ի կողմից հավանության է արժանացել․ դա մենք ևս այս դեպքում կիրառել ենք»,- ասաց Ջանջուղազյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս