«Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը լրիվ հանձնել է ահաբեկչական խմբավորումներին». Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինված ուժերը կոտրել են հակառակորդի լայնածավալ գործողությունների իրականացման թափը, որից հետո տեղի են ունենում այլ բնույթի գործողություններ` դանդաղ, օջախային, սողացող:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հեշտ չի միանգամից բարդ անտառալեռնային տեղանքում չեզոքացնել բավականին մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ նրանք այստեղ մեծ հաջողություններ ունեն:
«Դանդաղ, փոքր բախումներ են, որոնք հիմա ավելի շատ մերձամարտ են, քան նախորդ ճեղքման փուլերում, երբ լայնամասշտաբ ցամաքային զորախմբեր էին»,-շեշտեց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացացուցիչը, հիշեցնելով ՊԲ հայտարարությունը, հաստատեց` այո, որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը լրիվ հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: