Կասիլյասն այսօր Իսպանիայի առաջնությունում իր 466-րդ խաղը կանցկացնի և կհավասարվի Խոսե Անխել Իրիբարին
«Մալյորկայի» հետ այսօր կայանալիք հանդիպումը «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի համար կդառնա 466-րդն Իսպանիայի առաջնությունում: Այս մասին հայտնում է AS-ը:
Այս ցուցանիշով Կասիլյասը կհավասարվի «Ատլետիկի» նախկին դարպասապահ Խոսե Անխել Իրիբարին, ընդ որում՝ 466 խաղ անցկացնելու համար Կասիլյասից պահանջվել է 14 մրցաշրջան, իսկ Իրիբարից՝ 18:
Արդեն այս մրցաշրջանում Կասիլյասն Իսպանիայի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով դարպասապահների ցուցակում կարող է դուրս գալ երրորդ հորիզոնական: «Մալյորկայի» հետ խաղից հետո նրան ընդամենը երեք հանդիպում կմնա «Բետիսի» դարպասապահ Խոսե Ռամոն Էսնաոլային հասնելու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը