Պեսկովն ընդգծել է Ռուսաստանի հավատարմությունը միջազգային պարտավորություններին
Ռուսաստանը միջազգային իրավունքի բոլոր կառույցների պատասխանատու մասնակիցն է, միջազգային պայմանագրերի գծով բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով առաջին ընթերցմամբ նախագծերի ընդունումը, որոնք ամրապնդում են ՌԴ Սահմանադրության գերակայության լրացուցիչ երաշխիքները:
Պետդուման հոկտեմբերի 27-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է նախագծերի փաթեթը, որոնք ամրապնդում են ՌԴ Սահմանադրության գերակայության լրացուցիչ երաշխիքները եւ Ռուսաստանի տարածքում դրա գործողության գերակայությունը: Նախաձեռնությունների հեղինակը դարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Միջազգային պայմանագրերի գծով բոլոր պարտավորությունները, բնականաբար, մնում են ուժի մեջ: Ռուսաստանը պահպանում է իր հավատարմությունը, միջազգային իրավունքի բոլոր կառույցների պատասխանատու մասնակիցն է»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե դա ինչպես կազդի միջազգային իրավունքի գործիքակազմի հետ Ռուսաստանի փոխգործակցության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: