ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 29-30-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
․ Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.30C (1998 թ.)
․ Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.40C (1977 թ.)
․ Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.30C