Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վարակվել է կորոնավիրուսով:
«Իմ աշխատակազմի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Կեսգիշերին հայտնի դարձավ նաեւ իմ թեստի արդունքը, այն դրական է»,- հոկտեմբերի 28-ին մեջբերում է խոսնակի խոսքը ISNA գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ Ղալիբաֆը հայտարարել է, որ գտնվում է կարանտինում, բայց մտադիր է շարունակել կատարել իր պարտականությունները: Վերջին օրերին Իրանում վերսկսվել է ախտահարվածների թվի աճը: Ցուցանիշների հարաբերական անկում էր դիտվում ամռան վերջին. օգոստոսի 31-ին հիվանդացածների օրական աճը նվազել էր մինչեւ վերջին շաբաթների ընթացքում նվազագույնը՝1 642:
Դրանից հետո նոր ախահարվածների թիվը կրկին սկսել է աճել:
Պաշտոնապես Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի մասին հայտարարվել է հուլիսի 15-ին: Հոկտեմբերի 27-ի դրությամբ Իրանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 581 824-ի, ապաքինվել է 463 611 մարդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 32 953-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: