Բաժիններ՝

Պիզելլին վերակենդանացրեց խաղը. Իոնով

«Կուբանի» կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովը խոսել է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ռոստովի» նկատմամբ տարած հաղթանակի (1։0) մասին։

«Սկզբում ուզում էինք արագ գոլի հեղինակ դառնալ, սակայն չստացվեց։ Միգուցե կենտրոնացվածության կորուստը մեզ թույլ չէր տալիս երկար ժամանակ գոլ խփել, կամ միգուցե հաջողությունն էր երես թեքել։ Մարկոս Պիզելլիի խաղադաշտ դուրս գալով՝ մենք ավելի սուր փոխանցումների հնարավորություն ստացանք, ավելի պարզ դարձավ, թե ինչպես պետք է գրոհենք։

Եթե հաղթենք ու շարունակենք միավորներ վաստակել, ապա կարող ենք հայտնվել եվրագավաթների գոտում», – Իոնովի խոսքերն է մեջբերում «Սովետսկի Սպորտը»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս