Պուտինն անձամբ ամեն ինչ անում է ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղ կարգավորման հուն բերելու համար. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն հնարավորը, որպեսզի Երևանն ու Բաքուն դուրս գան Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղ կարգավորման հունի վրա: Ինչպես հայտնում է ՌՒԱ Նովոստին, այս մասին ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անձամբ նախագահ Պուտինը անում է ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրներին ու երկու կողմերի մայրաքաղաքների իր գործընկերներին դուրս բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման հունի վրա»,- ասել է Պեսկովը:

Նա հիշեցրել է Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի բարեկամության մասին, որն արժևորում է Ռուսաստանը:

Տեսանյութեր

Լրահոս