Բաժիններ՝

Գամալեայի կենտրոնի ղեկավարը համեմատել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի և դեղամիջոցների արդյունավետությունը

Գամալեայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը համեմատել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի եւ դեղամիջոցների արդյունավետությունը։

Ինչպես հայտարարել է ակադեմիկոսը, ճիշտ չէ դեղամիջոցները դիտարկել որպես պատվաստանյութերի այլընտրանք եւ դրանք երբեք չեն կարող դառնալ պատվաստումներին փոխարինողներ:

«Դեղամիջոցները միայն կանխարգելում եւ աշխատում են ախտահարման գործընթացի տարբեր փուլերում»,-մատնանշել է Գինցբուրգը «Իզվեստիա»-ի հետ զրույցում: Ուստի, ինչպես բացատրել է բժիշկը, դեղամիջոցները եւ պատվաստանյութը կարող են միայն լրացնել միմյանց:

Սակայն հրատարակության զրուցակիցն ընդգծել է, որ իրադրությունը կարող է սկզբունքորեն փոխվել: Դա տեղի կունենա մոնոկլոնալ հակամարմինների ստանալուց հետո՝ COVID-19-ի հարուցիչի դեմ դեղորայքային պատրաստուկի տեսքով: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել է, որ սեպտեմբերի 7-ից Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները, իսկ սեպտեմբերի 9-ից պատվաստում են ստացել առաջին մասնակիցները:

Ընդամենը հետազոտությանը կմասնակցի 40 հազար կամավոր, որոնցից 10 հազարը պլացեբո կստանա: Դա անհրաժեշտ է պատվաստանյութի արդյունավետությունն ստուգելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս