«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում` «50 plus»

Հայաստան» համահայկական հիմնադրամը հոկտեմբերի 21-ից սկսում է նոր շարժում՝ «50 plus»:

Հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Այն նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած հարաբերությունները հենց այս ժամանակաշրջանում: Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և դրամական հոսքերի մշտական գալուն՝ Հայաստան ու Արցախ»,- ասաց Արշամյանը` հավելելով, որ շարժումը հախուռն կերպով սկսվել է Սփյուռքի համայնքներում, երբ քաղաքացիներն առաջարկել են ոչ միայն միանվագ օգնություն, այլև ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերել:

«Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, և ամեն մեկը 50 դոլար փոխանցի, մենք ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար»,- ասաց Արշամյանը՝ նշելով, որ 50-ը ոչ թե պարտադիր, այլ՝ սիմվոլիկ թիվ է:

Տեսանյութեր

Լրահոս