Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում. Հիշարժան փաստեր
Հիշարժան փաստեր
– Հայաստանը Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի եւ Ճապոնիայի հետ միասին մտնում է աշխարհի հնագույն երկրների վեցյակի մեջ:
– Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել:
– Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում: Էջմիածնի մայր տաճարը համարվում է աշխարհում առաջին պաշտոնական եկեղեցին: 2000 թվականից եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
– Երեւանը աշխարհի ամենահին քաղաքներից է: Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը Արարատյան դաշտում է: Հիմնադրվել է մ.թ.ա 782 թ. Արգիշտի 1-ի կողմից: Երեւանը 29 տարով ավելի հին է Հռոմից:
– Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում: Այն գրվել 405 թվականին գիտնական, վարդապետ Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ հիմք վերցնելով հին հայերենը, որն ուներ 28 տառ: Գիտնականները հայոց այբուբենը համարում են աշխարհում ամենակատարյալ երեք այբուբենից մեկը:
– Աշխարհում առաջին թվաբանության դասագիրքը կազմել է հայ մաթեմատիկոս Դավիթ Անհաղթը, 6-րդ դարում: