Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11-րդ օլիմպիական փառատոնին
Ռումինիայում 2013թ. փետրվարին անցկացվելիք Եվրոպայի ձմեռային երիտասարդական 11–րդ օլիմպիական փառատոնն ամենախոշորը կլինի այդ երկրի մարզական պատմությունում: Բրաշով քաղաքում փետրվարի 16-20-ը կայանալիք ձմեռային այդ մարզահանդեսին նախատեսվում է հին աշխարհամասի 49 երկրների պատվիրակների մասնակցությունը:
Երիտասարդ մարզիկ – մարզուհիներն իրենց հարաբերությունները կդրսևորեն ութ մարզաձևերում` լեռնադահուկ, դահուկավազք, դահուկացատկ, բիաթլոն, գեղասահք, չմշկավազք, սնոուբորդ և հոկեյ:
Եվրոպայի ձմեռային երիտասարդական օլիմպիական առաջին փառատոնը տեղի է ունեցել 1993 թ` Իտալիայի Աոստա քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, առաջիկա փառատոնին նախատեսվում է նաև ՀՀ պատվիրակության մասնակցությունը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը