Բաժիններ՝

Ջոկովիչը կզրկի Ֆեդերերին առաջին հորիզոնականից

Նոյեմբերի 5-ին, երբ կհրապարակվի ATP ուժեղագույն թենիսիստների վարկանշային աղյուսակը, Նովակ Ջոկովիչը կրկին կհանգրվանի առաջին հորիզոնականում։ Ռոջեր Ֆեդերերը ստիպված կլինի զիջել իր տեղը, քանի որ նրա միավորներից կհանվեն անցած տարի այս ժամանակ Բազելում, Փարիզում և Լոնդոնում վաստակած միավորները։ Այսպիսով, շվեյցարացին կկորցնի 3000 միավոր, իսկ Նովակ Ջոկովիչը՝ ընդամենը 560-ը։

Մնացած շաբաթների ընթացքում Ֆեդերերը դեռ կարող է վաստակել 1500 միավոր և տարին ավարտել առաջին հորիզոնականում, եթե Ջոկովիչն անհաջող հանդես գա, իսկ Ռոջերը մինչև վերջ պայքարի, այդ թվում՝ Ամփոփիչ մրցաշարի ժամանակ։ Այս մասին հաղորդում է ATP պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս