Բաժիններ՝

Սավիոլա. Չեմպիոնների լիգայի 7-ակի գավաթակրին հաղթելը հրաշալի է

 «Մալագայի» հարձակվող Խավիեր Սավիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում  «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո չի թաքցրել ուրախությունը:
«Չեմպիոնների լիգայի 7-ակի գավաթակրին հաղթելը հրաշալի է: Հասկանում ենք, որ ֆենոմենալ մարզավիճակ ենք ձեռք բերել, սա ակումբի պատմության լավագույն ժամանակաշրջանն է: Նման հանդիպումներից հետո երկրպագուների երջանկությունը տեսնելը թանկ արժե: Որքան լավ են ընթանում մեր գործերն, այնքան շատ ուրախություն ենք պարգևում երկրպագուներին, և այդքան շատ բավականություն ստանում ինքներս: Բարձրակարգ ֆուտբոլ ենք ցուցադրում, և այժմ ակումբում բոլորը գոհ են:
Մեզ մոտ պրոֆեսիոնալներ են հավաքված, ովքեր քիթը ցցելու փոխարեն գերադասում են քրտնաջան աշխատել: Դա ակնհայտ է դառնում, երբ խաղադաշտ ենք մտնում: Անկախ նրանից, թե ով է խաղում մեկնարկային կազմում, նա գիտի, որ իրեն փոխարինողը նույնքան լավ ու նվիրված է խաղալու: Սա անհավանական է», – Սավիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս