Բաժիններ՝

Թերրին բանակցություններ է վարում Վալենսիայի հետ

«Չելսիի» կենտրոնական պաշտպան և ավագ Ջոն Թերրին բանակցություններ է վարում «Վալենսիայի» հետ։ Այս մասին AS-ին է հայտնել ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն։

««Վալենսիան» բանակցություններ է վարում , և ես մասնակցում եմ դրանց, որպեսզի ֆուտբոլիստն արդեն հունվարին տեղափոխվի իսպանական ակումբ։ «Վալենսիայի» առաջարկն արդեն դրված է Թերրիի սեղանին։

Անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2014 թվականի հունիսին, և մի շարք պատճառներով նա չի ցանկանում մնալ «Չելսիում» և Անգլիայում ու մտադիր է հանդես գալ Իսպանիայում», – հայտարարել է ՖԻՖԱ-ի գործակալը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս