Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Ռայմոնդ Ֆերհեյնը քննադատության է ենթարկել Մանչինիին

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով նախկին մարզիչ Ռայմոնդ Ֆերհեյնը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Այաքսից» կրած պարտության համար (1:3):

««Այաքսի» հետ կայացած հանդիպումից հետո հասկացա, որ «Մանչեսթեր Սիթին» ընդամենը փորձ է: Քանի միլիոն է հարկովար ծախսել, որպեսզի Մանչինին թաքցնի իր անհամապատասխանությունը (զբաղեցրած պաշտոնին – խմբ․): Ինչ վերաբերվում է Ֆրանկ դե Բուրին, ապա նա ապացուցեց, որ ապագայում թոփ-մարզիչ է դառնալու: Նա տակտիկապես գերազանցեց Մանչինիին»,- Twitterի իր էջում գրել է հոլանդացին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս